Հայաստան - Արցախ

«ՎԵՐԱԴԱՐՁ». Միջոցառում՝ նւիրւած Արցախի Անկախության օրւան

1991 թ․ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանի Ժողովրդական պատգամաւորների խորհուրդների համատեղ նստաշրջանն հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որը վերահաստատւեց ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունւած Անկախութեան հռչակագրով։

Հայկական Արցախի լինելիութեան խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակութիւնը, այլեւ համազգային նոր յանձնառութիւնների եւ այս կործանարար ընթացքը կանխելու հրամայականն է թելադրում։

ՀՅԴ Հայասատանի Գերագոյն մարմնի կազմակերպած՝ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկը, որը տեղի կունենայ ս. թ. սեպտեմբերի 2-ին, «Հարսնաքար» համալիրում, նպատակ ունի ստեղծւած ծանրագոյն իրավիճակում արժեւորել պատմական օրւայ խորհուրդը, նաեւ ներկայացնել մօտեցումներ եւ առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրաւէրների եւ քաղաքական լուծումների, համազգային յանձնառութիւնների եւ Արցախահայութեան անօտարելի իրաւունքների իրացման վերաբերեալ։

Ձեռնարկին հրաւիրւած են ՀՀ պետական քաղաքական գործիչներ, հոգեւոր եւ հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

«Վերադարձ» խորագրով ձեռնարկին կը ցուցադրւի Սեպտեմբերի 19-ի դէպքերի մասին պատմող փաստագրական ֆիլմ, ինչպէս նաեւ հանդէս կը գան Արցախի պետական մի շարք մշակութային կոլեկտիւներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի

Հանրային կապերի գրասենեակ

30.08.2024 թ.

Related Articles

Back to top button