Սեպտեմբերի 13-ի լայնածաւալ ագրեսիայից երկու տարի անց, Ադրբեջանը շարունակում է օկուպացւած պահել ՀՀ տարածքները
«ԱԼԻՔ» – 2022 թւականի սեպտեմբերի 13-14-ին, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացւած ագրեսիայի կապակցութեամբ հաղորդագրութիւն է տարածել ՀՅԴ Հայաստան ֆէյսբուքեան էջը:
Հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է.
«2022-ի սեպտեմբերի 13-14 Ադրբեջանը յարձակւեց Հայաստանի վրայ մի քանի ուղղութիւններով։ Մինչ 2022 թ. արդէն օկուպացւած էր մի քանի տասնեակ քռ կմ ՀՀ տարածք։ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը օկուպացիայի ծաւալը հասցրեց մինչեւ 220 քռ. կմ.։
Ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացւած մնալ՝ Ջերմուկ՝ 74 քռ. Կմ., Վարդենիս՝ 68 քռ. Կմ., Ներքին Հանդ՝ 23 քռ. կմ., Սեւ լիճ / Իշխանասար՝ 16 քռ. կմ., Ծղուկ / Ուխտասար՝ 20 քռ. կմ., Ծիծեռնաքար՝ 12 քռ. կմ. եւ Կախակն՝ 8 քռ. կմ.։
2022 թւականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետանքով հայկական կողմի մարդկային պաշտօնական կորուստներն են 224 զոհ, աւելի քան 20 գերեվարւած եւ 293 վիրաւոր։ Սակայն, առ այսօր, նահատակւած զինծառայողների միասնական ցանկ չի հրապարկւել»: