Ճանաչենք Հայոց աշխարհը
Շիկահողի արգելոց, արգելոց Հայաստանի Սիւնիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարաւ արեւելեան եւ Մեղրու լեռնաշղթայի հիւսիսարեւելեան լանջերին Ծաւ եւ Շիկահող գետերի վերին աւազաններում։
Արգելոցի տարածքը խիստ մասնատւած ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները եւ հանքային աղբիւրները։
Բուսական աշխարհը ներկայացւած է բարձրակարգ բոյսերի 432 ցեղի եւ 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցւած է Հայաստանի Կարմիր գրքում։
Բազմաթիւ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչւում են Զանգեզուր տեղանունով՝ Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ եւ այլն։
Թռչուններից տարածւած են վայրի հնդկահաւը, քարարծիւը, սպիտակագլուխ եւ սեւ անգղները։
. Կաթնասուններից՝գորշ արջը, գորշուկը, վարազը, այծեամը, գայլը, աղւէսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմնբեզոարեան այծը, վայրի ոչխարը, յովազը։
. Կենդանիներից շատերը նոյնպէս գրանցւած ենՀայաստանի Կարմիր գրքում։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ