Հայաստան - Արցախ
Բագրատ Սրբազանը մեկնել է վանքերից մէկը եռօրեայ առանձնութեան, աղօթքի, պահեցողութեան եւ ծոմապահութեան
«ԱԼԻՔ» – Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Յաղթանակի եւ Յոյսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը մեկնել է Հայաստանի վանքերից մէկը եռօրեայ առանձնութեան, աղօթքի, պահեցողութեան եւ ծոմապահութեան։ Այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար»-ի ֆէյսբուքեան էջը:
«Սրբազան Հայրը յորդորում է բոլորին հոգով, հաւատքով և աղօթքով զինւել, եւ պատրաստւել Հոգեւոր Հայաստանի յաղթանակին։
Եւ թող ամենակարող Տէրն ուղղի մեր ընթացքը դէպի արդարութիւն եւ դէպի յաղթանակներ։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստւած
Մեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու համբոյրը լինեն բոլորիդ հետ»,- ասւում է յայտարարութիւնում։