Հայաստան - Արցախ
Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Ճշմարտութիւնը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերութիւն ու գրաւեց եթերը»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Հրանտ-Մելիք-Շահնազարեանը սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել է Բագրատ Սրբազանի՝ Հ1-ից հնչած ելոյթին:
«Հետաքրքիր է՝ Փաշինեանը կուզէ՞ր ինքը Մայր Տաճար չգնար, Սրբազանն էլ՝ Հանրային։ Վստահ եմ՝ կուզէր։ Որովհետև Սրբազանն այսօր քանդեց դաւաճանի հիմնական ամրոցը։ Ճշմարտութիւնը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերութիւն ու գրաւեց եթերը։ Ինքը՝ Նիկոլը, ոչինչ չէր կարող անել։ Պարզապէս նստած Սրբազանի խօսքն էր լսում։ Անզօր ու պարտւած։
Սա Հանրային ռադիոյի դուռը ոտքով ջարդել չէր։ Սա ստի որջը ճշմարտութեամբ քանդել էր։ Եւ սա մեծ յաղթանակ է»,- գրել է նա: