Ճանաչենք Հայոց աշխարհը
Ռեւ, գիւղական համայնք Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխւած է հանրապետութեան հիւսիսարեւելեան հատւածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնւում է 18 կմ. հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ. հեռաւորութեան վրայ։ Շալւա (Շողւագ) անունը։
«Ռեւ»-ը ստուգաբանւում է երեւալ, երեւացող տեղ, նաեւ՝ արեւ (արեւակողմ, արեգդէմ) իմաստներով, որն էլ համապատասխանում է ու նկարագրում է ներկայիս բնակավայրին:
Գիւղը գտնւում է Արցախի Հանրապետութեան հիւսիսարեւելեան մասում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Արցախի Խաչէն գաւառում։ Բնակավայրը գտնւում է Ղարաբաղեան լեռնաշղթայից դէպի արեւելք ձգւող լեռնաճիւղերից մէկի բարձրադիր հարթավայրային մասում՝ Ս. Գէորգ սարի արեւելեան փէշին։
Գիւղում եւ նրա մերձակայքում մնացած որոշակի կառոյցների մնացորդներն ու հնավայրերը, մասնաւորապէս 18-19-րդ դարերի գերեզմանոցը, մեզ կարող է յուշել այն մասին, որ բնակավայրը գոյութիւն ունի առնւազն 17-րդ դարի երկրորդ կէսից։
Բնակչութիւնը հիմնականում զբաղւում էր գիւղատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ
եւ հողագործութեամբ։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ