Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Նորից զոհ, նորից անյայտ հանգամանքներում»

«ԱԼԻՔ» – «Նորից զոհ, նորից անյայտ հանգամանքներում։ Յիշէք 2020 թւականի յունւարին Նիկոլի ստատուսը Բանակում «աննախադէպ» քիչ զոհերի մասին, չարագուշակ կանխատեսում էր»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

«Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում պաշպանութեան յանձնաժողովի նախաձեռնութեամբ Հայաստանում յանցաւորութեան վիճակի մասին հանրային քննարկում է կայանալու: Հարցի քննարկման ժամանակ առաջարկում էի գլխաւոր զեկուցողների թւում կանչել ռազմական ոստիկանութեան պետին, միայն բջջայինը ձեռքին զինծառայողների շարքի առաջ զեկոյց ընդունելով չի աւարտւում նրա պարտականութիւնները: Տեսնեմ՝ կը գա՞յ, անծայր հարցեր կան նրան ուղղելու»,- գրել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, յայտնաբերւել է ՀՀ ՊՆ N զօրամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքեանի դին՝ հրազէնային վնասւածքով: Դէպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննութիւն:

Related Articles

Back to top button