Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» յուշարձանն է
«ԱԼԻՔ» – 2024 թւականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամեան ալիքները սկսեցին տարածել օկուպացւած Ստեփանակերտում գտնւող ‹‹Մենք ենք մեր սարերը›› յուշարձանի լուսանկարները, տեսանիւթերը: Տեսանիւթերից երեւում է, որ յուշարձանի ետնամասը պատւած է մեծաքանակ գրութիւններով՝ հիմնականում յուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին եւ Հայաստանը ծաղրող գրառումներ։ Այս մասին ահազանգում է Monument Watch-ը։
Տեսանիւթերից երեւում է, որ յուշարձանի շրջակայ տարածքը վնասւած է: Միեւնոյն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թէզ է առաջ քաշում, որ թէպէտ յուշարձանը կառուցւած է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականութեան խորհրդանիշ››, ուստի պէտք է ապամոնտաժւի:
Կարող ենք հաւաստել, որ ադրբեջանական իշխանութիւնը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրութիւններով պատել յուշարձանը, ինչպէս նաեւ կրկին խրախուսում է յուշարձանը քանդելուն ուղղւած քննարկումները: