Ճանաչենք Հայոց աշխարհը
Խաչմաչ, գիւղ Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխւած է հանրապետութեան հարաւարեւելեան հատւածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնւում է 40 կմ հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռաւորութեան վրայ։
Խաչմաչ գիւղը գտնւում է Արցախի Հանրապետութեան հարաւարեւելեան հատւածում՝ Մարտունի եւ Ասկերան շրջանների սահմանամերձ լեռնաճիւղերից մէկի հարաւահայեաց անտառածածկ լանջին։
Խաչմաչը Վարանդայի հին գիւղերից մէկն է։ Դրա վառ վկայութիւնն է Խաչմաչ գիւղի շրջակայքում միջնադարեան գիւղատեղիներից պահպանւած մնացորդները։ Մասնաւորապէս տների հետքեր են պահպանւել Թղուփ, Թալար, Նաւաւղ տեղամասերում։
Գիւղը գտնւում է Ղարաբաղի լեռնաշղթայի Մեծ Քիրս լեռնագագաթից դէպի արեւելք ձգւող լեռնաճիւղերի հարաւահայաց բլրապատ հարթավայրային մասում, Ստեփանակերտ քաղաքից 25 կմ, Ասկերան քաղաքից 40 կմ դէպի հարաւ-արեւելք։
Բնակչութիւնը հիմնականում զբաղւում է գիւղատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ եւ հողագործութեամբ։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ