Ջերմուկում մեկնարկել է Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը
«ԱԼԻՔ» – Ջերմուկում, երէկ՝ փետրւարի 1-ին, տեղի է ունեցել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի բացման արարողութիւնը: Հաղորդում է News.am-ը:
Փետրւարի 1-7-ը անցկացւող ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է շուրջ 1300 մարզիկ 19 երկրից:
7 օր մարզիկները կը պայքարեն 7 մարզաձեւում՝ լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սնոուբորդ, շախմատ, հոկէյ, սպորտային պարեր եւ ձնամարտ:
Ջերմուկում անցկացւած բացման արարողութեան ժամանակ Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի դրօշը բերել է ծանրամարտի Եւրոպայի չեմպիոն Հռիփսիմէ Խուրշուդեանը: Խաղերի ջահը վառել է Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայեանը:
Խաղերի ջահը վառւել էր 2025 յունւարի 18-ին Նորավանքում, որտեղից հասել է Ջերմուկ: Ջահի փոխանցմանը մասնակցել են Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիօ-2020 բրոնզէ մեդալակիր Արթուր Դաւթեանը, Եւրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դաւթեանը, աշխարհի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորեանը եւ երիտասարների աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Էմմա Պօղոսեանը: