Հայաստան - ԱրցախՏնտեսական

Հայաստանի տնտեսութիւնը թեւակոխել է գործարար ակտիւութեան անկման փուլը

«ԱԼԻՔ» – Եւրասիական տնտեսական յանձնաժողովը ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիւութեան դինամիկայի փոփոխութիւն է արձանագրում: Հաղորդում է News.am-ը:

Համընկնող եւ առաջատար ցուցանիշների հաշւարկման արդիւնքները վկայում են Եւրասիական տնտեսական միութեան երկրներում գործարար ակտիւութեան դինամիկայի փոփոխութեան մասին։

Ըստ հրապարակւած կանխատեսումների՝ Ղազախստանի եւ Ղրղզստանի տնտեսութիւնները շարունակում են մնալ աճի փուլում, իսկ Ռուսաստանի եւ Բելառուսի տնտեսութիւնները թեւակոխել են դանդաղման փուլը։ Հայաստանն աճի փուլից անցել է բիզնեսի ակտիւութեան անկման փուլի։

Ակնկալւում է, որ 2025 թւականի փետրւարին անդամ պետութիւնների տնտեսութիւնները կը շարունակեն ընթացիկ միտումներով:

Առաջատար ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործում է Եւրասիական տնտեսական յանձնաժողովը՝ կարճաժամկէտ հեռանկարում Եւրասիական «հնգեակի» երկրներում գործարար գործունէութեան փոփոխութիւնների ուղղութեան մասին պատկերացում կազմելու համար:

Related Articles

Back to top button