Հայաստան - ԱրցախՄշակութային

Ահազանգ. «Անթոյլատրելի է. հայկական դպրոցական դասագրքերում ադրբեջանցի գրողների գործերն են»

«ԱԼԻՔ» – «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել․ «Անթոյլատրելի եւ խիստ վտանգաւոր երեւոյթ է, երբ իշխանութեան մօտ գտնւող քաղաքական ուժի ներկայացուցիչ, աւելին’ ՀՀ հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովի անդամ Արթուր Մանուկեանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծւում են հայկական դպրոցական դասագրքեր: Սա ոչ միայն կրթական դաշտի ապակայունացման փորձ է, այլեւ ուղղակի սպառնալիք ազգային անվտանգութեանը։ Ադրբեջանը տարիներ շարունակ պետական մակարդակով վարել է հայատեացութեան, պատմութեան կեղծման եւ հայկական մշակոյթի ոչնչացման քաղաքականութիւն: Եւ հիմա, նոյն այդ երկրի ներկայացուցիչների գրւածքները ներմուծւում են մեր կրթական համակարգ՝ մշակութային ներթափանցման ու գաղափարական դիւերսիայի նպատակով։ Սա բացայայտ ոտնձգութիւն է հայ ազգային ինքնութեան ու պատմամշակութային անվտանգութեան դէմ։ Հայկական դպրոցը պէտք է մնայ հայեցի դաստիարակութեան հիմնասիւնը, այլ ոչ թէ փորձադաշտ՝ ադրբեջանական քարոզչութեան համար։ Պէտք է կանխել եւ խստագոյնս դատապարտել նման կեղծ «մշակութային երկխօսութեան» ծրագրերը, որոնք սպառնում են մեր ապագայ սերունդների ազգային ինքնագիտակցութեանը»։

Related Articles

Back to top button