Ճանաչենք Հայոց աշխարհը

Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի
Սուրբ Հռիփսիմէ եկեղեցին գտնւում է Գորիս քաղաքից մի փոքր հեռաւորութեան վրայ, Սիւնիքի մարզում։ Եկեղեցին կառուցւել է 7-րդ դարում, եւ համարւում է հայկական ճարտարապետութեան ուշագրաւ օրինակներից մէկը։ Այն նւիրւած է Սուրբ Հռիփսիմէյին՝ լեգենդար քրիստոնեայ յղի կոյսի, ով զոհւել է հայոց արքա Դիոկղետիանոսի հրամանով։
Սուրբ Հռիփսիմէ եկեղեցին տեղակայւած է գեղեցիկ բնապատկերների մէջ՝ կիսախամրած քարերի, սարերի եւ կանաչի միջով, ինչը այն դարձնում է ոչ միայն կրօնական կենտրոն, այլ նաեւ զբօսաշրջային հետաքրքրութեան վայր։
Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական պարզութեամբ եւ ներդաշնակութեամբ, որի որոշ մասեր պահպանւել են միջնադարեան սրբավայրերի ոճով։
* * *
Հին Քարաշէն
Քարաշէնում մինչեւ 1960-ականների վերջերը դեռ ապրում էին ժայռափոր կացարաններում: Հեռւից երբ նայում ես այդ քարանձաւներով լի լանջին անհաւատալի է թւում, որ ընդամէնը կէս դար առաջ այստեղ մարդիկ են ապրել: ԽՍՀՄ-ի տարիներին ամօթ էր համարւում, որ համաշխարհային հզօրութիւն ունեցող երկրում դեռ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ քարանձաւներում են ապրում եւ ինչպէս Սիւնիքի միւս գիւղերը, Քարաշէնը եւս արժանացաւ նոյն ճակատագրին: Յատկացւեց աւելի յարմար աշխարհագրական դիրք ունեցող տարածք, որպէսզի գիւղը տեղափոխւի: Գիւղացիները քանդում հանում էին իրենց տան պատերը եւ տեղափոխում հին գիւղից քիչ հեռու գտնւող վայրը, որտեղ կառուցւում էր նոր գիւղը, որի անունը Քարաշէն էլ մնաց:
* * *
19-րդ դարում կառուցւած Հայ Առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Խանձաձոր գիւղի հարաւ-արեւմտեան բարձրադիր թաղամասում։ Եկեղեցու հարեւանութեամբ է տեղակայւած երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նւիրւած յուշարձանը։
Եկեղեցին իր յօրինւածքով ուղղանկիւն յատակագծով միանաւ թաղածածկ բազիլիկ կառոյց է, որն արեւելեան կողմում ունի կիսաշրջան խորան եւ կից աւանդատներ։ Սուրբ Յովհաննէսի բեմը աղօթասրահից բարձր է միայն մէկ աստիճանով։ Գլանաձեւ թաղը յենւում է պատկից սիւներով կազմւող կամարաշարի վրայ։ Եկեղեցու երկարութիւնը 14 մետր է, լայնութիւնը՝ 6 մետր, բարձրութիւնը՝ 7 մետր։ Հարաւային կողմից է բացւում միակ մուտքը։ Բարաւորի վերին քարի վրայ առկայ են երկու մեծ խաչաքանդակներ։ Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մէջ ագուցւած են մէկական խաչքարեր, որոնք բնորոշ են 17-րդ դարին։ Աջակողմեան խաչքարը պարունակում է արձանագրութիւն։ Եկեղեցին կառուցւած է տեղական կիսամշակ կրաքարով։
Եկեղեցու պատմութեան մասին տեղեկութիւնները բացակայում են։ Համաձայն Արցախի Հանրապետութեան յուշարձանների պահպանութեան վարչութեան, Խանձաձորի Սուրբ Աստւածածին եկեղեցու վկայագրի՝ եկեղեցին կառուցւել է 19-րդ դարում՝ նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում։
Արցախեան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Խորհրդային տարիներին այն, ինչպէս Արցախի շատ այլ եկեղեցիներ, ծառայել է որպէս պահեստ։ 2020 թւականի հոկտեմբերին Ադրբեջանը օկուպացրել է Հադրութի շրջանը եւ եկեղեցու հետագայ ճակատագրի մասին տւեալները բացակայում են։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ