Հայաստան - Արցախ
Միջազգային հանրութեանն ուղղւած մեր կոչերը տեղ չհասան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ, «Հայաստան» խմբակցութեան ներկայացուցիչ Լիլիթ Գալստեանը ելոյթ է ունեցել Երեւանում անցկացւող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում:
Նա յիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրութեանն ուղղւած մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարաւոր չեղաւ կանխել աղէտը Լեռնային Ղարաբաղում:
Լիլիթ Գալստեանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահւող հայ գերիների խնդրին, յիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականութեան մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անւանում է «Արեւմտեան Ադրբեջան»:
Arfd.am