Հայաստան - Արցախ

Աւետիք Չալաբեան. «ՔՊ-ն բացայայտ ցանկանում են ձախողել «Հայաքւէ»-ի ներկայացրած օրէնքի նախագծի ընդունումը»

««Հայաքւէ» օրէնսդրական նախաձեռնութիւնը հասել է կարեւոր հանգրւանի»,- յայտարարեց «Հայաքւէ» նախաձեռնութեան համակարգող Աւետիք Չալաբեանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին ժամը 10։00-ին իրենց օրէնքի նախագիծը պաշտօնապէս քննարւելու է Ազգային ժողովում։

«Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ներկայացուցիչները մեծամասնութիւն են կազմում, նրանք բացայայտ ցանկանում են ձախողել մեր օրէնքի նախագծի ընդունումը. ձախողել, որպէսզի կարողանան մէկընդմիշտ փակել Արցախի հարցը եւ արդէն թղթով այն յանձնել թշնամուն, որպէսզի կարողանան հրաժարւել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից եւ Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»,- յայտարարեց Աւետիք Չալաբեանը։

Նա կոչ արեց «Հայաքւէ»-ի բոլոր աջակիցներին երկուշաբթի, ժամը 10։00-ին հաւաքւել Ազգային ժողովի մուտքի մօտ:

«Կարեւոր է կրկին միասնականութիւն եւ վճռականութիւն ցուցաբերել եւ մեր հաւաքական կամքն արտայայտենք այս ապազգային իշխանութեանը»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ «Հայաքւէ» նախաձեռնութիւնը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրէնսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրէօրէն պատժելի արարքներ են որակւում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարւելը կամ դրա վտանգաւորութիւնը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետութեան կազմում ճանաչելը։

News.am

Related Articles

Back to top button