Տիգրան Աբրահամեան. «44-օրեայ պատերազմից ի վեր, Բաքւի բանտերում, տարբեր հաշւարկներով 80-90 հայ կայ»

44-օրեայ պատերազմից ի վեր, Բաքւի բանտերում, տարբեր հաշւարկներով 8-9 տասնեակ գերեվարւած հայեր կան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։
«Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանիւթերով մեծ թւով գերեվարւածների` Ադրբեջանում գտնւելու վերաբերեալ փաստական տւեալներ կան, Ադրբեջանը մինչեւ հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:
Հայաստանեան գործող իշխանութիւնը, եթէ մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշաւի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնւող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խօսում է, ո´չ էլ առանձնապէս աշխատանք տանում:
Չարիքի այս իշխանութիւնը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինեանական իշխանութեան ձեռագիրն է դարձել»,- նշել է նա: