Հայաստան - Արցախ
Վարուժան Գեղամեան․ «Թւացեալ հանգստութիւնը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ աւելի մեծ աղէտի նախանշան»
Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.
«Երկրում լռութիւն է, թւում է, թէ ամենամեծ աղէտն արդէն կատարւել է եւ կարելի է զբաղւել առօրեայով՝ քաղաքականութիւնից մինչեւ հանգստի պլանաւորում։
Մինչդեռ թւացեալ հանգստութիւնը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ աւելի մեծ աղէտի նախանշան։ Բացասական փոփոխութիւնները կուտակւում են աստիճանաբար, բայց իրականանալու են միանգամից՝ թռիչքաձեւ։
Շատերին թւում է, որ հիմա այս խօսքերը չափազանցութիւն են եւ կարելի է ոչինչ չանել, բայց աղէտի պարագայում այդ «ոչինչ չանելը» բերելու է նրան, որ մի օրում «յանկարծ» աղէտը նորից տեսանելի է լինելու, բայց դրա հետ այլեւս ոչինչ անել հնարաւոր չլինի։ Մինչդեռ հիմա է ժամանակը»։