ԻրանՄիջազգային
Իրանն ու Ռուսաստանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

«ԱԼԻՔ» – Իրանը եւ Ռուսաստանը ստորագրել են միակողմանի պատժամիջոցներին հակազդելու հռչակագիր: Փաստաթուղթը երկու երկրների անունից ստորագրել են ԱԳ նախարարներ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն ու Սերգէյ Լաւրովը:
Փաստաթղթի պաշտօնական անւանումն է «Ռուսաստանի Դաշնութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման եւ փոխհատուցման ուղիների եւ միջոցների մասին»:
Հռչակագիրը ենթադրում է համատեղ գործողութիւններ՝ միակողմանի հարկադրանքի միջոցներին դիմակայելու, դրանք նւազեցնելու եւ փոխհատուցելու ուղիների վերաբերեալ:
Յիշեցնենք, որ Ամիր Աբդօլլահեանը Մոսկւայում էր, մասնակցելու մերձկասպեան երկրների՝ Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական նիստին: