Աւետիք Իշխանեան. «Դաւաճանութեան գովազդ Հ1-ով»
Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է․
«Հեռուստաալիքները փոխելիս, պատահականօրէն միացաւ Հ1 կանալիզացիան։ Պետրոս Ղազարեանի զրուցակիցը Արման Բաբաջանեանն էր։ Բնականաբար արագ փոխեցի ալիքը։
Մի պահ պատկերացրէք, որ որեւէ պատերազմող երկրում, պետական բիւջէով ֆինասաւորւող, թիւ մէկ հեռուստաալիքով, որը սփռւում է երկրի ողջ տարածքով, եթեր տրւի փաստաթղթերը կեղծած, բանակից թռած, հարազատ մօր դէմ ցուցմունք տւած դասալիքին։ Անհնար է պատկերացնել, այնպէս չէ՞։ Նման բան անհնար է, որ լինի Իսրայէլում, Պաղեստինում, Ադրբեջանում, Ռուսաստանում, նոյնիսկ հայ առաջադէմների պաշտելի Ուկրաինայում։ Աւելին, նման բան անհնար է պատկերացնել նաեւ հարիւրամեակ խաղաղութեան մէջ գտնւող Շւէյցարիայում եւ այլ երկրներում նոյնպէս։ Եւ սա մանրուք չէ, այլ մտածողութիւն, աւելի ճիշտ՝ գովազդ լինել խարդախ, ամէն սրիկայութեան պատրաստ եւ յաջողութիւնը քեզ կուղեկցի, ինչպէս մեզ՝ բոլոր քպ-ականներիս։
Այնպէս չէ՞, Պետրոս Ղազարեան, պարտութեան եւ դաւաճանութեան գլխաւոր գովազդու»։