Ինչո՞ւ Արցախը դարձաւ՝ բռնազաւթւած
Հայաստանում «Թաւշեայ յեղափոխութիւն»-ից յետոյ, նրա ղեկավարը բարձրաձայն յատարարում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Բայց վերջում պարզւեց, որ քաղաքականութիւնը ամբողջովին հակադարձ է` Արցախն է մտնում Ադրբեջանի կազմի մէջ։ Հայաստանում արեւմտեան հակումներ ունեցող յեղափոխութեան կազմակերիչներն ու թուրքամէտ հաճոյակատարները, սկզբից Արցախի յանձնմանն ու նրա հայաթափման ծրագրեր ու միտումներ ունէին։ Նրանց գործառոյթի մէջ էր մտնում նաեւ` անկլաւների1) ընծայելը Ադրբեջանին, թուրքերի որոշումներն ու նրանց շահերը հետապնդելը եւ ի վերջոյ՝ «խաղաղութեան դարաշրջան» եւ վերջերս էլ հնչեցրած՝ «խաղաղութեան խաչմերուկ» նախագծի գործադրելը։
Հայաստանի ներկայի ապազգային պետական այրերը, թուրքական եւ սիոնիստա-եբրայական կազմակերպութիւնների հովանաւորութեան շնորհիւ, Հայոց Պետականութեան գահ բարձրացան եւ սկսեցին կացնով սպանդել հայ ժողովրդի ամբողջական շահերն ու ազգային կառուցւածքները։ Այս ծրագրերը գործադրելու համար՝ նրանք դիմեցին հերթական քայլերի. նոր ղեկավարութիւնը դեմագոգիկ ամբոխավարութեամբ շահեց ժողովրդի վստահութիւնը եւ քաղաքական բոլոր անյաջողութիւններն ու ռազմական սպառնալիքները բարդելով նախկին կառավարութիւնների գլխին, սկսեց առաջ մղել իր քարոզչական մեխանիզմը։ Այս բոլորից յետոյ էլ անցան թուրքական ծրագրերի ու նախագծերի գործադրման յաջորդ փուլը, որը նշանակում է` Հայաստանը դարձնել խաչմերուկի կիզակէտ եւ հասնել Թուրքիա-Բրիտանիա-Իսրայէլ հիմնական ծրագրի վերջնական պլանի գործադրման` թուրք-ադրբեջանցի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու ապահովման եւ Հայաստանին դարձնելու մեծ անկլաւ՝ ամբողջովին կործանելով հայ ժողովրդին ու Հայաստանը։
Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ կտրուկ փոխւեց իրավիճակը: Հայաստանի քաղաքական դաշտում ամբողջովին ոտնակոխւեց արտաքին դիւանագիտութիւնը։ Ձախողւեցին բոլոր ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին իբրեւ յաղթական խաղաքարտ գտնւում է հայկական կողմում։ Հայաստանը, նաեւ վիժումներ ունեցաւ եւ կորցրեց տարածաշրջանի բարեկամ երկրների ինչպէս` ՌԴ եւ ԻԻՀ վստահութիւնը եւ պատճառ դարձաւ, որ սկիզբ առնի Ադրբեջանի կողմից ագրեսիան Արցախի եւ Հայաստանի սուվերեն ինքնիշխան տարածքներ։
Ստորեւ քննարկւում են առանցքային եւ կենսական այն նախադրեալները, որոնք 2017 թ.-ի իշխանափոխութիւնից յետոյ տեղի ունեցան եւ պատճառ դարձաւ 2020 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանը լայնածաւալ պատերազմ սկսի Արցախի եւ Հայաստանի դէմ, եւ բռնազաւթելով օկուպացիոն դարձնի ամբողջ Արցախի հայկական տարածքներն ու նրա ժողովրդին էլ ճարահատւած, տարագրութեան ու գաղթի ճամբան բռնելով` դուրս գայ իր պապէնական հողերից։
– Ինչո՞ւ Ադրբեջանը լայնածաւալ պատերազմ չսկսեց նախքան 2020 թ.-ին:
– 2017 թ.-ի իշխանափոխութիւնից առաջ Հայաստանի փոխյարաբերութիւնները ՌԴ-ի հետ գտնւում էր ամենաբարձր մակարդակի վրայ եւ ՌԴ-ը նկատելի թէ՛ աննկատելի մեխանիզմներով ու գործարքներով ապահովում էր Հայաստանի անվտանգութիւնը։ Հետեւաբար, հարցը դրանում է` ինչե՞ր տեղի ունեցան, որոնց արդիւնքում քաղաքականութեան անիւը այլ կերպ ընթանալով պատերազմ տեղի ունեցաւ ու Հայաստանը յայտնւեց խեղճացած դիրքում։ Այս խնդիրը պարզելու համար գոյութիւն ունեն տարբեր պատճառներ, որոնց պէտք է սկզբից անդրադառնալ։ Նախ` Արցախի անվտանգութիւնը երաշխաւորող Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն էր, հետեւաբար որեւէ պատերազմ սկսելը Հայաստանի Զինւած ուժերի դէմ, կը նշանակէր Ադրբեջանը պատերազմ է սկսել Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցին, ինչը մեծագոյն հարւած կը լինէր Մոսկւայի գլոբալ վարկանիշին ու հեղինակութեանը։ Երկրորդ` արցախեան հիմնախնդրի լուծման պրոցեսը կատարւում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ բացի Ռուսաստանից համանախագահում են՝ աշխարհի գերտէրութիւններից ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք սպառազինւած են միջուկային զէնքերով։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր բազմաթիւ յատարարութիւներում պարզապէս շեշտել էր առ այն, որ արցախեան հիմնահարցը ռազմական լուծում2) չունի, եւ լայնածաւալ յարձակում Ադրբեջանի կողմից նշանակում էր գերտէրութիւններին ուղղւած մարտահրաւէր։ Այս երկու խնդիրներին գումարել նաեւ այն հանգամանքը, որ 2016 թ.-ի ապրիլեան պատերազմից յետոյ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի նախաձեռնութեամբ տեղի ունեցած Սարգսեան-Ալիեւ հանդիպմանը, ձեռք էր բերւել համաձայնութիւն, որ քայլեր ձեռնարկւի զինադադարի իրականացման մշտադիտարկման, եւ նաեւ մեխանիզմներ կիրառւի հետաքննութեան համար, երբ տեղի են ունենում միջադէպեր3): Ստեղծւած իրավիճակը պատճառ է դառնում նիւթա-տնտեսական եւ ռազմական առաւելութիւն ունեցող Ադրբեջանը որեւէ կերպ չկարողանայ խախտել 1994 թ.-ի ձեռք բերւած զինադադարը, որովհետեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչների թիմի աւելացման հարցն է առաջանում եւ այն, որ նրանց կողմից որոշում էր կայացւել արցախեան հիմնահարցը լուծում չունի ռազմական ճանապարհով։ Սոյն համաձայնութիւնից յետոյ պայմանները այնպէս էին, որ Հայաստանն եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետութիւնները մի խրամատում էին եւ Ադրբեջանը, իր միլիարդներ դոլար սպառազինւած բանակով մի այլ խրամատում։ Այս դիտարկումներից յետոյ հարցը դրանում է` ինչո՞ւ եւ ինչպէ՞ս փոխւեցին աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրողութիւնները, որով Ադրբեջանը կարողանում է լայնածաւալ ոտնձգութիւններ ցուցաբերել եւ Արցախի հիմնահարցը փակել ռազմական գործողութիւններով։
Այս բոլորը տեղի ունեցան այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանութեան հասնելուց յետոյ նոր վարչակարգը կիրառեց կտրուկ փոփոխութիւններ իր արտաքին քաղաքական դիւանագիտութեան ոլորտում։ ՀՀ վարչապետ` Նիկոլ Փաշինեանը հրաժարւեց ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով մշակւած «Մադրիդեան սկզբունքներից» եւ բանակցային սեղանին հայկական կողմին փակուղի մտցրեց, երբ Ստեփանակերտում հանդիսաւոր ձեւով յայտարարեց «Արցախը Հայաստան է եւ վերջ»։
Դրանից յետոյ Փաշինեանը հանդէս եկաւ նոր յատարարութեամբ, որ Դուշանբէում բանակցութիւններ է վարել Իլհամ Ալիեւի հետ եւ նոր ձեռքբերումներ են արձանագրւել։ Այս յայտարարութիւնից պարզապէս այն է դիտարկւում, որ Վիեննայում ձեռք բերւած համաձայնութիւնները Սարգսեան-Ալիեւ-ի միջեւ դուրս է գալիս ուժից։ Դրան զուգահեռ ճնշումն առ այն, որ պէտք է միջազգայնօրէն ներդրւի այն, որ զինադադարի իրականացման մշտադիտարկման հարցը այլեւս գոյութիւն չունի։ Փաշինեանը Ալիեւի հետ համաձայնութեան էր եկել միջազգային հանրութեանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դուրս թողնել բանակցութիւններից որպէսզի իրենք միայնակ լուծեն արցախեան հիմնախնդիրը։ Դուշանբէի հանդիպումն ազդարարում էր, որ Փաշինեանի վարչակարգը հակւած է Ադրբեջանի հետ շփւել երկկողմանի ձեւաչափով` որպէս բանակցութիւնների երաշխաւոր դուրս թողնելով թէ՛ միջազգային հանրութեանը, թէ՛ ռազմավարական դաշնակից` Ռուսաստանին։
Սոյն համաձայնութիւնը առիթ տւեց Ադրբեջանին կտրուկ փոփոխել իր քաղաքականութիւնը. եթէ մինչ այժմ նրա նախագահը դժգոհում էր ԵԱՀԿ ՄԽ-ի գործունէութիւնից՝ որովհետեւ նրան չէր յաջողւում ռազմական գործունէութիւններով լուծել հարցը, քանի-որ ճնշման տակ էր միջազգային հանրութեան կողմից, ապա 2019-20 թւականներից յետոյ նրան յաջողւեց Հայաստանին ներկայացնել, որպէս բանակցային տրամաբանութիւնը եւ պայմանաւորւածութիւնը խախտող կողմ, որ Հայաստանի հետ հնարաւոր չէ բանակցութիւններ վարել եւ քաղաքական պայմանաւորւածութիւնների հասնել եւ միակ ելքը պատերազմն է, որ Ադրբեջանը կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը։ Այս բոլոր խնդիրներին յաջորդեց ռազմաքաղաքական մի այլ խնդիր` «Պատերազմի պատրւակ» (casus belli): 2020-ի յուլիսին, ՀՀ Տաւուշի մարզում տեղի ունեցած սահմանային մարտերում, Ադրբեջանը ունեցաւ գեներալի կոչում ունեցող սպանւածներ, որից յետոյ Փաշինեանը իր յոխորտ ելոյթում անդրադարձաւ Հայաստանի Զինւած ուժերի անձեռնմխելիութեան մասին։ Այդ միջադէպից յետոյ Բաքւում առաջացան զանգւածային ցոյցեր, որոնք պատճառ դարձան հանրային պահանջներ ձեւաւորւեն եւ Ադրբեջանի ղեկավարութեանը առիթ ընծայել, որպէսզի Արցախի դէմ սկսել լայնածաւալ պատերազմ։
Տաւուշեան միջադէպի արձագանգը սրւեց այն ժամանակ, երբ Փաշինեանը մարտերի մասնակիցների պարգեւատրման արարողութեան ելոյթում յատարարեց` «Արդէն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը զարգացնում էր այն թէզը, թէ՛ Հայաստանի եւ Արցախի դէմ պատերազմ չսկսելն արդէն իսկ Բաքւի կողմից արժողութեամբ չափազանց մեծ զիջում է, ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլեւ միջազգային հանրութեանը, որովհետեւ ըստ նրանց կառուցած տրամաբանութեան` վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր մարտունակութեան այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ, ընդհուպ ժամում լուծել Ղարաբաղի հարցը։ Սրա հիման վրայ երկար տարիներ ձեւաւորւում եւ մատուցւում էր մի խօսոյթ, թէ Արցախի խաղաղ հարցի կարգաւորումը միայն կախւած է հայկական կողմի միակողմանի զիջումների վրայ։ Յուլիսեան յաղթական մարտերը ջախջախեցին շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից կառուցւած խօսոյթը»։ Փաշինեանը աւելացնելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը անխուսափելիօրէն պէտք է որդեգրի կառուցողական մօտեցումներ4): Արայիկ Յարութունեանն իր պաշտօնավարման 100 օրւան նւիրւած նրա տրամաբանութիւնը այն էր, որ Հայկական Զինւած ուժերը ցանկացած պատերազմում կը ջախջախեն հակառակորդին։
Փաշինեանը, փոխարէն` դիւանագիտօրէն եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափով հարցերը լուծելու, Հայաստանի ներքաղաքական դաշտում յաղթանակներ գրանցելուց արբած դիմում էր անհեթեթ եւ անփորձ քայլերի, եւ օրէցօր բարդացնում իրավիճակը։ Սխալ քաղաքականութիւնների շարանը նաեւ կիրառւում է Արցախի նախագահի կողմից։ Այս ուղղութեամբ եւս մի այլ փաստարկ, որը հայկական կողմից վիժեցրեց բանակցային գործընթացը մամուլի ասուլիսում յայտարարեց, թէ բանակցութիւններ չեն լինելու5), իսկ սեպտեմբերի 3-ին Արցախի ԱԳ նախարար` Մասիս Մայիլեանը արծարծեց` «Մադրիդեան սկզբունքներն այլեւս չեն քննարկւում»6): Այս քայլը եւս նշանակում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցութիւններից հրաժարւել եւ առիթ դարձնել Ադրբեջանին դիւանագիտական եւ քարոզչական հարթավայրում Հայաստանին ներկայացնել, որպէս բանակցային գործընթացը վիժեցնող եւ միջազգային եղանակից հրաժարւող կողմ։ Այսպիսով, ՄԽ բանակցային ձեւաչափերում տեղի ունեցած փոփոխութիւնների հետեւանքով, Ադրբեջանը դարձաւ կառուցողական, իսկ Հայաստանը ոչ կառուցողական եւ միջազգային նորմերը խախտող կողմ։
Ուշագրաւ իրողութիւնն այն է, որ մինչ Հայաստանը Տաւուշեան մարտերը ներկայացնում էր որպէս «երկրորդ Սարդարապատ» եւ ներքին ու արտաքին հարթակներում իր համար յաղթանակ էր տօնում՝ Ադրբեջանն այդ ընթացքում բացի քարոզչական աշխատանքից, ակտիւօրէն ռազմական պատրաստութիւն էր տեսնում։ Տաւուշեան միջադէպից յետոյ Ալիեւը պաշտպանութեան նախարարին` Մամեդեարովին աճապարանքով ազատեց պաշտօնից եւ ռազմաքաղաքական դաշտում որդեգրեց նոր ռազմավարութիւն։ Ադրբեջանը ակտիւացրեց ռազմական յարաբերութիւնները` դաշնակից Թուրքիայի հետ։ Ադրբեջանը 2020 թ.-ի առաջին ամիսներին մեծաքանակ ռազմատեխնիկա եւ 120 մլրդ. դոլար արժողութեամբ ռազմական սարքեր ներմուծեց Թուրքիայից։ 2020 թ.-ի յունիսին Թուրքիայից հարւածային ԱԹՍ-ների ձեռք բերման պայմանաւորւածութիւնը, իրագործեց անմիջապէս Տաւուշեան մարտերից յետոյ եւ 2020 թ.-ի յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը համատեղ զինավարժութիւններ իրականացրեց Թուրքիայի հետ, որի աւարտից յետոյ Թուրքիայի օդուժի կողմից Ադրբեջանին տրամադրւեցին F-16-ի տեսակի կործանիչներ7)։ Այսպիսով Պատերազմի նախաշեմին Թուրքիայից նաեւ 600 թուրք զինւորականներ եւ վարձկաններ տեղափոխւեցին Ադրբեջան, որպէսզի նախատեսւած մարտերում կռւեն Ադրբեջանի բանակի կողքին։
Ադրբեջանի ղեկավարութիւնը Պատերազմի կանաչ ճրագ ստանալու համար Ռուսաստանից, եւս օգտւեց մի այլ հնարքից։ 2020 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շրջանառւեց տեղեկութիւն թէ՝ Հայաստանում իշխանութիւնից անմիջապէս յետոյ Փաշինեանը իր խորհրդական Արսէն Խաչատրեանի միջոցով, ով տարիներ Հայաստանում եւ Վրաստանում հակառուսականութեան քարոզչութեամբ էր զբաղւում, կապ է հաստատել Ադրբեջանական կողմի հետ եւ առաջարկել առանց միջնորդների, ուղիղ բանակցութիւններ սկսել։ Պաշտօնական Բաքուն ակնկալում էր, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի լրատւական եւ փորձագիտական շրջանակներում ստեղծւել է տպաւորութիւն, որ ՀՀ վարչապետ` Փաշինեանը փորձում է Ռուսաստանին դուրս թողնել բանակցութիւններից եւ արցախեան հիմնահարցը լուծել առանց հաշւի առնելու Ռուսաստանի ռազմաքաղաքական եւ աշխարհագրական շահերը Հարաւային Կովկասում։
Պարզապէս Ադրբեջանը հասնում է իր նպատակին. Ռուսաստանում ստեղծւում է այն կարծիքը, թէ ռազմավարական դաշնակից Հայաստանի նոր իշխանութիւնը համագործակցում է ՌԴ-ի հակառակորդ` Արեւմուտքի հետ։ Ադրբեջանը լաւատես էր այն մտքին, որ պատերազմի ընթացքում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը միանշանակօրէն հայամէտ դիրքորոշում չձեւաւորի։ Ադրբեջանին յաջողւում է Արցախի դէմ լայնածաւալ ագրեսիա իրականացնելու համար ստեղծել բարենպաստ ռազմաքաղաքական, դիւանագիտական եւ քարոզչական միջավայր եւ Ռուսաստանին ստիպել առնւազն անվստահութիւն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը նաեւ խաղալով Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների «հակասորոսական» զգացմունքային լարերի վրայ, յաջողւեց պատերազմի նախաշեմին բարդացնել հայ-ռուսական քաղաքական յարաբերութիւնները։
Սոյն փաստարկները, որոնք ներկայցւեցին՝ Փաշինեանի եւ նրա վարչակարգի ռազմաքաղաքական սխալ դիրքորոշումներից էին, որոնք նւազագոյնն էին, որոնք պատերազմի սկսւելու բուն պատճառը դարձան։
ՀԱՅԿ ՍԱՐԵԱՆ
____________________
1) Անկլաւ- երկրի տարածքում գտնւող օտարերկրեայ շրջաններ։
2) Օրինակ 2020թ.-ի յուլիսի 1-ի ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների յատարարութիւնը https://www.azatutyun. am/a/30700406.html:
3) https://www.president.am/hy/press-release/item/2016/05/16. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տեսակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ։
4) https://www.primeminester.am/hy/statements-and-messages/item/2020/08/28 Nikol- Pashinyan-message։
5) https://times.am/ p=285383&l=am 02.09.2020։
6) ԱՀ ԱԳՆ, https://armeniatoday.news/hy/republìcofartsakh/163545/ 03/09/2020:
7) Mason Clark, Ezgi Yazici, “Erdogan seeks to upend Kremlin-backed status quo in Nagorno-Karabakh”, 12.10.2020։