Միհրան Յակոբեան. «Եթէ այս անգամ պետականութիւնը կորցրինք, որեւէ երաշխիք չկայ, որ վերականգնելու ենք, սա վերջին շանսն է»

Եթէ այս անգամ պետականութիւնը կորցրինք, որեւէ երաշխիք չկայ, որ վերականգնելու ենք, սա վերջին շանսն է:
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտութիւնների թեկնածու Միհրան Յակոբեանը.
«Եթէ հայկական պետականութիւնը չպահպանւի, սա վերջին շանսն է պետականութիւն ունենալու։ Չկայ հաշւարկ, որ եթէ մի քանի անգամ պետականութիւն ենք կորցրել ու վերականգնել ենք, անպայման այդպէս է լինելու։
Որեւէ երաշխիք չկայ, որ այս անգամ կարող ենք պետականութիւն վերականգնել։ Այս դէպքում պատմութեան ցիկլայնութիւնը չի աշխատում։ Պատմագիտութեան մէջ կայ վարկած, որ հայերը, հրեաները եւ վրացիները գոյատեւել են 3 հազար տարի, ոչ թէ օրինաչափութիւն է, այլ բացառութիւն։ Պետութիւնն, ինքնին, բնական երեւոյթ չէ, ինչպէս, ասենք, օդը։ Պետութեան կայացման համար մարդիկ ջանք ու արիւն են թափում։ Իսկ երբ գալիս է էլիտաների մի սերունդ, ինչպէս օրինակ այսօրւանը, որոնք մտածում են, որ այդ ամենի համար պէտք չէ շնորհակալ լինել, անխուսափելի է դառնում պետութեան թուլացումը, ընդհուպ անկումը»,- նշել է Յակոբեանը։
Tert.am