Հայաստան - ԱրցախՄարզական
Մահացել է «Արարատ»-ի նախկին յարձակւող, ԽՍՀՄ սպորտի վարպետ, լեգենդար Նիկոլայ Ղազարեանը

Դեկտեմբերի 19-ին հիւանդանոցում մահացել է Երեւանի լեգենդար «Արարատ»-ի նախկին յարձակւող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարեանը: Աւելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, նա տեղափոխւել էր հիւանդանոց։
Լեգենդար ֆուտբոլիստը թիւ 8-րդ հիւանդանոց էր տեղափոխւել սիրտ-թոքային անբաւարարութեան ախտորոշմամբ եւ գտնւում էր վերակենդանացման բաժանմունքում։