Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ, իմ ընկեր Դաւիթ Իշխանեանի ծննդեան օրն է
Նա Բաքւում բանտարկւած է արդէն երեք ամիս: Այսօր (դեկտեմբերի 27-ին, ԽՄԲ.) Արցախի խորհրդարանի նախագահ, իմ ընկեր Դաւիթ Իշխանեանի ծննդեան օրն է: Նա ձերբակալւել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնւելու ժամանակ, երբ Ադրբեջանը սկսեց «Արցախում էթնիկ զտում» օպերացիան. Դաւիթը որոշել էր որպէս երկրի ղեկավար՝ հեռանալ վերջինը: Յարգանք:
Նա այսօր բանտարկւած է Բաքւում՝ հանրապետութեան երեք նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասեանի, Բակօ Սահակեանի, Արայիկ Յարութիւնեանի, նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի, նախկին ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանի եւ երկու նախկին սպաների՝ Դաւիթ Մանուկեանի եւ Լեւոն Մնացականեանի հետ:
Յիշենք, որ մի քանի տասնեակ այլ խաղաղ բնակիչներ նոյնպէս դեռեւս գտնւում են Ադրբեջանի բանտերում:
(Լուսանկարը՝ 2022 թւականի նոյեմբեր, Փարիզում)
Մուրադ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ