Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանի նկատմամբ ռեւանշը նշանակում է ՀՀ իշխանութեան վերին էշելոնում գտնւող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դէմքերի անյապաղ հեռացում»

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրել է.

««Ռեւանշ» բառը յետպատերազմեան ժամանակահատւածի ամենագործածւած ու ամենաշահարկւած բառերից է:

Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապէս չեն կարող համակերպւել ստեղծւած իրողութիւնների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) եւ դրա տակ սպառնալիք է տեսնում:

ՀՀ իշխանութիւնը դրա տակ հասկանում է իշխանութիւնից զրկւելու հանգամանք, որովհետեւ եթէ մեր հետ տեղի ունեցածը խորապէս գիտակցւի հասարակութեան լայն շերտերի շրջանում, իսկ դա «ռեւանշը» առաջին պլան է բերելու, անշուշտ աթոռազրկում է ենթադրելու:

Ադրբեջանի նկատմամբ ռեւանշը` առաջին հերթին նշանակում է ՀՀ իշխանութեան վերին էշելոնում գտնւող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դէմքերի անյապաղ հեռացում, որովհետեւ Ադրբեջանի հետ «հաշիւ մաքրելը» միայն դրանից յետոյ կարող է լինել:

Երրորդ խումբ անձինք, ուժերը գիտակցում են, որ ռեւանշի զգացումը կամ անհրաժեշտութիւնն առաջին հերթին ինքնապաշտպանական եւ գաղափարական հէնք ունի:

Այդ համատեքստում թեմային նախօրէին նաեւ նախագահ Սերժ Սարգսեանն է անդրադարձել` յաւելելով, որ նման ձգտումը ոչ միայն նորմալ է, այլ ստեղծւած իրավիճակում` բնական ձգտում:

«Բաքւի կարելի է ամէն ինչ, մեզ ոչինչ չի՞ կարելի, բա ո՞ւմ է պէտք ապրելը»,- նշել է նախագահ Սարգսեանը՝ ակնարկելով, որ ժողովրդին արժանապատիւ կեանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էութեան, անցնում է նաեւ ռեւանշի գաղափարի ներքոյ»:

Yerkir.am

Related Articles

Back to top button