Հայաստան - Արցախ
Նրանք արժանի են

Դեկտեմբերի 29-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Լիլիթ Գալստեանի, Արփինէ Վարդանեանի եւ Արմենուհի Կիւրեղեանի հետ այցելեցինք սահման՝ դիրքեր: Այնտեղ՝ թշնամուն դէմ-յանդիման, մի մարդաբոյ ձեան մէջ, մեր ազգի պատիւն են պաշտպանում փորձառու սպաներն ու երիտասարդ զինւորները: Թերեւս միայն նրանք կարող են բաց ճակատով Նոր տարի նշել:
Շնորհաւորում եմ մեր բոլոր զինւորների ու սպաների Նոր տարին, մաղթում անփորձանք ու յաղթական ծառայութիւն: Իսկ տանը նրանց անհամբեր ու սրտատրոփ սպասողներին համբերութիւն ու կորով եմ մաղթում: Տղէրքին քէֆով բանակ են ճամբել, թող քէֆով դիմաւորեն: Տղէրքն արժանի են…
Արթուր Խաչատրեան,
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր