Վարդան Ոսկանեան. «Ելքը մէկն է՝ թշնամու լիակատար ջախջախումը, հայկական հողի վերաազատագրումը»
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.
«Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գէթ մէկ անգամ չի օգտագործւել «խաղաղութիւն» բառը, մինչդեռ նոյն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդէպ մարդատեաց, վիրաւորական եւ սպառնալից հռետորաբանութեամբ ու արտայայտութիւններով։
Սա է բարբարոսների իրական դէմքը՝ նոյն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան «մեղադրում» է ինձ, դիցուք, վրէժի մասին խօսելու մէջ, գրեթէ հէնց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խօսել է իրենց, իբր, վրէժից։
Իրականում պատրանքային են նաեւ մեզսնում արծարծւող «արժանապատիւ խաղաղութեան» մասին թէզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թէ ինչ տարածաշրջանում ենք ապրում եւ ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։
Ուստի ելքը մէկն է՝ Հայաստան-պետութիւն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը եւ վերադարձն աստւածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք»։