ՄիջազգայինՍփիւռք
Ֆրանսիայի վարչապետի ձեռամբ շքանշանով պարգեւատրւել է Մուրադ Փափազեանը
«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի վարչապետ Գաբրիէլ Աթալի հրամանագրով, յուլիսի 9-ին, Ֆրանսիայի «Պատւոյ կարգ»-ի ազգային շքանշան է շնորհւել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանին:
Այս շքանշանը, որի հեղինակն է Նապոլէոն Բոնապարտը շնորհւում է 1802-ի մայիսի 2-ից ի վեր՝ զինւորական կամ քաղաքացիական անձանց, որոնք յատկանշական ծառայութիւն են մատուցել Ֆրանսիային: Մինչ օրս մէկ միլիոն անձ պարգեւատրւել է այս շքանշանով: