Իրան

Նախագահ Ռէյիսի. «Իրանը սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններն անպատասխան չի թողնի»

«ԱԼԻՔ» – Մեկնաբանելով յունւարի 20-ին Սիրիայում, սիոնիստական ռեժիմի կողմից Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) 5 ռազմական խորհրդականների սպանութիւնը, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին վստահեցրել է, որ Իրանն Իսրայէլի յանցագործութիւններն անպատասխան չի թողնի:

Դէպքի կապակցութեամբ ցաւակցելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդին, Դիմադրութեան շարժմանը, Իրանի ժողովրդին եւ ԻՅՊԿ-ի զոհւած խորհրդականների ընտանիքներին, նախագահ Ռէյիսին նշել է, որ օկուպանտ սիոնիստական ռեժիմի վերջին յանցագործութիւնները կատարւում են ԱՄՆ-ի աջակցութեամբ եւ միջազգային կազմակերպութիւնների լռութեամբ:

«Սիոնիստ յանցագործների կողմից նման գործողութիւնների շարունակութիւնը ցոյց է տալիս նրանց չար նպատակներին հասնելու աճող անկարողութիւնը, ինչպէս նաեւ Դիմադրութեան ուժերին դիմակայելու նրանց յուսահատութիւնն ու անօգնականութիւնը»,- իր ցաւակցական ուղերձում նշել է Հանրապետութեան նախագահը՝ յստակեցնելով. «Իրանը սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններն անպատասխան չի թողնի»:

Related Articles

Back to top button