ԻրանՔաղաքական

Ադրբեջանը պէտք է զգոյշ լինի, որպէսզի սիոնիստական ռեժիմի պարանով հորը չըմտնի

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամը Կովկասում տեղի ունեցող զարգացումները եւ սիոնիստական ռեժիմի գործողութիւնները ի վնաս Ադրբեջանի համարելով, Բաքւին զգուշացրել է սիոնիստների պարանով հորը չմտնել, քանի որ դրանից դուրս գալը դժւար կը լինի:

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանը ռազմական նոր տեղաշարժեր է սկսել Հայաստանի հետ սահմանին։ Փորձագէտների կարծիքով՝ Ղարաբաղի ամբողջական գրաւումը, «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը եւ Հայաստանի հարաւային շրջանների օկուպացիան հանդիսանում են Ադրբեջանի գլխաւոր նպատակները։ Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Եաղուբ Ռեզազադէն «Միզան» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, կառավարութեան եւ խորհրդարանի միջոցով բազմիցս յայտնել է, որ տարաձայնութիւնների կարգաւորման ուղին բանակցութիւններն են, եւ ռազմական գործողութիւններն օգտակար չեն լինի։ Նման գործելաոճը միանշանակ ի վնաս Ադրբեջանի Հանրապետութեան կը լինի»։

Խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամն ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան համար անընդունելի է իր սահմաններին ռազմական որեւէ գործողութիւն, ասել է. «Միանշանակ, որեւէ երկրի նկատմամբ, որը ցանկանում է ռազմական գործողութիւններով սպառնալ մեր երկրի սահմանները, խիստ մօտեցում է դրսեւորւելու: Իրանի սահմանները ազգային հպարտութեան եւ պարծանքի արժանի են, եւ եթէ ինչ-որ մէկը անյարիր մօտեցում դրսեւորի մեր երկրի նկատմամբ, ապա պէտք է սպասի իր երկրի կործանմանը: Մենք խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին, որ սիոնիստական ռեժիմի սադրանքով մեզ հետ լարւածութեան չգնայ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button