Իրան
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը ռազմածովային զօրավարժութիւններ կանցկացնեն

«ԱԼԻՔ» – Իրանը ծրագրում է մինչեւ մարտի վերջ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զօրավարժութիւններ անցկացնել։ Այս մասին ըստ «Թասնիմ»-ի՝ յայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գլխաւոր հրամանատար, դեր-ծովակալ Շահրամ Իրանին:
Նա նշել է, որ զօրավարժութիւնների նախնական ժամկէտը մարտի 19-ն է։ Բացի Ռուսաստանից եւ Չինաստանից, մի քանի այլ երկրներ եւս հրաւիրել է մասնակցելու զօրավարժութիւններին։
«Զօրավարժութիւնները կանցկացւեն տարածաշրջանային անվտանգութիւնն ապահովելու եւ ընդհանուր շահերը խթանելու համար»,- ասել է հրամանատարը: