ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային
Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին զսպւածութեան կոչ է արել
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել զսպւածութիւն ցուցաբերել, եւ խաղաղ ճանապարհով լուծել առկայ վէճերը:
իր յայտարարութեան մէջ Քանանին կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին զսպւածութիւն ցուցաբերել երկու երկրների միջեւ սահմանային բախումներից յետոյ, որոնց հետեւանքով մի քանի մարդ զոհւել եւ վիրաւորւել է:
Նա հաստատել է, որ երկխօսութիւնն ու դիւանագիտութիւնը միակ ուղին են դէպի կայուն եւ մշտական խաղաղութիւն Կովկասեան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել խաղաղութեան համաձայնագրի հասնելու ջանքերը։