Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Կրեմլը զսպւածութեան կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի եւ Ադրբեջանի զինւած ուժերի միջեւ սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորութիւն» է որակել եւ երկու կողմին զսպւածութեան կոչ արել:
«Սրանք շփման գծից տագնապալի լուրեր են։ Կոչ ենք անում երկու կողմին զսպւածութիւն դրսեւորել: Մենք ուշադիր հետեւելու ենք»,- ասել է Կրեմլի խօսնակը։
Պեսկովը յաւելել է, որ նման միջադէպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը։
Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը յոյս է յայտնել, որ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կը շարունակւի:
Tert.am