Իրան

Նախագահ Ռէյիսին բարձր է գնահատել ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին պաշտօնական այցով Ալժերիա մեկնելուց առաջ, անդրադառնալով մարտի 1-ին Իրանում անցկացւած Իսլամական խորհրդարանի 12-րդ եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրութիւններին, իր գնահատանքն է յայտնել ժողովրդի մասնակցութեան համար:

ԻՍՆԱ-ի համաձայն՝ Հանրապետութեան նախագահը երախտագիտութիւն յայտնելով Աստծուն, գնահատել է ժողովրդի պարտաճանաչութիւնը, պահի ընկալման կարեւորութիւնը եւ խուռներամ մասնակցութիւնը: Նախագահ Ռէյիսին նշել է. «Խորապէս գնահատում եմ ընտրութիւնների կայացման հարցով բոլոր դիտորդներին, գործադիր մարմիններին եւ բոլոր նրանց ջանքերը, որոնք Իսլամական յեղափոխութեան նկատմամբ ամենայն նւիրւածութեամբ եւ ժողովրդի նկատմամբ իրենց սիրուց ելնելով կազմակերպել են ընտրութիւնները եւ ներկայումս հաշւարկում են քւէները, որպէսզի կատարեալ պատասխանատւութեամբ վերջնական արդիւնքը յայտարարեն ժողովրդին»:

Յատկանշական է, որ դոկտ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, Ալջերիայի Հանրապետութեան նախագահի պաշտօնական հրաւէրով այսօր՝ մարտի 2-ի վաղ առաւօտեան մեկնել է Ալջերիա, մասնակցելու գազ արտահանող երկրների 7-րդ գագաթնաժողովին:

Related Articles

Back to top button