ԻրանՔաղաքական

Էհսան Մովահեդեան. «Թեհրանը ամէն առիթով Բաքւին յիշեցնում է իր կարմիր գծերի մասին»

«ԱԼԻՔ» – Իրանի արտգործնախարարի հանդիպումն իր բաքւեցի գործընկերոջ հետ Կովկասում Իրանի քաղաքականութեան փոփոխութիւն չի նշանակում: Սա ինչպէս միշտ դժւարանում են հասկանալ նրանք, ովքեր իւրաքանչիւր նման հանդիպման վերաբերեալ լրատւութիւնը մեկնաբանում են որպէս՝ Իրանի կողմից ընդգծւած կարմիր գծերի ենթադրեալ փոփոխութիւն:

Այս մասին թւիթերեան գրառում է հրապարակել «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի դասախօս դոկտ. Էհսան Մովահեդեանը՝ յիշեցնելով, որ Իրանը բազմիցս է շեշտել եւ ամէն առիթով, եւ իւրաքանչիւր հանդիպման ժամանակ թարմացնում է կողմերի յիշողութիւնը, որ դէմ է աշխարհաքաղաքական որեւէ փոփոխութեանը, ինչպէս նաեւ սահմանագծային տեղաշարժերին: «Բացառւած է խօսել ապրանքաշրջանառութեան ու էներգիայի տեղափոխման համար ոչ մի հիմնաւորում չունեցող ու կեղծ տրամաբանութեան տակ շեփորւող «միջանցքների» ստեղծման մասին, յատկապէս Արաքսի ափերին»,- ընդգծել է փորձագէտը:

«Ալիեւի յարաբերութիւններն Իսրայէլի, «մոնաֆեղին»-ի, պանթուրքական եւ պանքրդական անջատողականների, եւ յատկապէս Իրանից վտարւած միապետականների հետ Իրանի համար միանգամայն պարզ են եւ մեր երկիրն այս առումով գտնւում է զգօնութեան ամենաբարձր մակարդակի վրայ: Մանաւանդ, մօտենալով Նոռուզին, ենթադրութիւնների սահմաններում տարածւող կարծիք կայ, որ գուցէ Բաքւում մտածելով, որ Իրանում տիրելու է տօնական տրամադրութիւն եւ զբաղւած են լինելու Նոռուզով, ապա կարելի է հնարաւոր դարձնել նման յիմարութիւն՝ ոտքերը ձգել Հայաստանի կողմն ու յարձակման անցնել»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button