ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Սիոնիստական ռեժիմն անուղղելի պարտութիւն է կրել»

«ԱԼԻՔ» – Սիոնիստական ռեժիմն անուղղելի պարտութիւն է կրել ինչպէս ռազմական, այնպէս էլ հետախուզական առումով։ Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 10-ին, ԶՈՒ-ի սպայական համալսարանների համատեղ աւարտական արարողութեան ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

Անդրադառնալով սիոնիստական ռեժիմի դէմ պաղեստինեան ուժերի կազմակերպած «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեանը, այաթ. Խամենէին ասել է. «Մեհրի 15-ից այս կողմ (հոկտ. 7, «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան մեկնարկը) սիոնիստական ռեժիմը թէ՛ ռազմական, թէ՛ հետախուզական առումով անուղղելի պարտութիւն է կրել: Պարտութեան մասին բոլորն են խօսում, ես շեշտում եմ դրա անուղղելի լինելը: Այդ կործանարար երկրաշարժը կարողացաւ քանդել օկուպացիոն վարչակարգի որոշ հիմնական կառոյցները, որոնք անհնար է հեշտութեամբ վերականգնել»:

Բարձր գնահատելով պաղեստինցի մարտիկների նւիրւածութիւնն ու սխրանքները, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն նշել է. «Մենք համբուրում ենք գործողութեան հմուտ եւ խելացի կազմակերպիչների եւ պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը, բայց նրանք, ովքեր ասում են, թէ վերջին իրադարձութիւնները պաղեստինցիների կատարածը չէ, սխալւում են: Իհարկէ ողջ իսլամական աշխարհը պարտաւոր է աջակցել պաղեստինցիներին, բայց այս գործողութիւնը հէնց պաղեստինցիների գործն է, եւ այս սխրագործութիւնը մեծ քայլ կը լինի Պաղեստինը փրկելու համար»։

Խօսելով ստեղծւած իրավիճակի պատճառների մասին, այաթ. Խամենէին ասել է. «Սիոնիստներն իրենց գործողութիւններով աղէտի մատնեցին իրենց: Երբ դաժանութիւնը եւ յանցաւորութիւնը չափն անցնում են, երբ գազանութիւնը հասնում է գագաթնակէտին, պէտք է փոթորկի սպասել»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button