ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարարը՝ Հանիէի հետ հանդիպման ժամանակ. «Պաղեստինի ժողովրդի հարւածը սիոնիստներին աննախադէպ էր»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի նախագահ Իսմայիլ Հանիէի եւ շարժման մի շարք այլ առաջնորդների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պաղեստինի եւ Գազայի իրադարձութիւնների վերջին զարգացումները:

Շեշտելով, որ Պաղեստինի հարցը շարունակում է մնալ որպէս իսլամական աշխարհի կարեւորագոյն խնդիրը, Ամիրաբդօլլահեանը նշել է, որ Պաղեստինին աջակցելը կրօնական, մարդկային եւ բարոյական խնդիր է:

Ողջունելով պաղեստինեան դիմադրութեան յաղթանակները, ԱԳ նախարարն ասել է. «Գազայի ժողովրդի դէմ սիոնիստների կողմից իրականացւած յանցագործութիւնների ծաւալը մեծ է, որովհետեւ Պաղեստինի ժողովրդից ստացած հարւածն աննախադէպ է»:

Ամիր Աբդօլլահեանը կրկին վստահեցրել է, որ Իրանի ժողովուրդն ու ղեկավարութիւնը շարունակելու են զօրակցել պաղեստինեան դիմադրութեանն ու Պաղեստինի ժողովրդին: «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի նահանջի իր սկզբունքներից եւ արժէքներից ու կը շարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին»,- յստակեցրել է նա:

Իսմայիլ Հանիէն էլ իր հերթին երախտագիտութիւն է յայտնել Իսլ. յեղափոխութեան առաջնորդին, Հանրապետութեան նախագահին եւ Իրանի ժողովրդին՝ ցուցաբերած անվերապահ զօրակցութեան եւ աջակցութեան համար, եւ նշել է. ««Ալ Աքսայի փոթորիկ» գործողութիւնը ծանր հարւած հասցրեց, եւ աննախադէպ պարտութիւն պատճառեց սիոնիստական ռեժիմին: Գազայի հատւածում իրականացւող յանցագործութիւննրը վկայում են նրանց անօգնական եւ շփոթւած վիճակի մասին: Չնայած բոլոր յանցագործութիւններին եւ վայրագ սպանդին՝ պաղիստինեան դիմադրութիւնը ուժեղ է եւ հզօր»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button