ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գազայում ժամանակը սպառւում է

«ԱԼԻՔ»- ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն մեկնաբանելով Գազայի հատւածում տեղի ունեցող իրադարձութիւնները, զգուշացրել է, որ ճգնաժամի կարգաւորման համար քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը սպառւում է:

 Այս մասին նա յայտարարել է երէկ երեկոյեան տեղի ունեցած հեռուստատեսային ասուլիսի ժամանակ:

 Ընդգծելով Գազայի հատւած անյապաղ մարդասիրական օգնութիւն ուղարկելու եւ սիոնիստների կողմից իրականացւած ջարդերին ու պատերազմական յանցագործութիւններին վերջ տալու անհրաժեշտութիւնը, ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը սպառւում է, իսկ պատերազմի հնարաւոր տարածումը դէպի այլ ճակատներ՝ մօտենում է անխուսափելի փուլին:

«Ժամանակը սպառւում է: Նրանք (ՄԱԿ-միջազգային կառոյցներ) պէտք է լուծումներ գտնեն միջազգային շրջանակներում եւ կանգնեցնեն Նաթանիահուին: Քաղաքական լուծումները պէտք է ունենան իրենց ազդեցութիւնը, քանի դեռ իրավիճակը չի հասել անդառնալի կէտին»,- ասել է Ամիր Աբդօլլահեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button