Իրան

Իրան-Եգիպտոս. 45 տարում առաջին անգամ հանդիպել են երկու երկրների նախագահները

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, երէկ՝ նոյեմբերի 11-ին կայացել է Իրանի եւ Եգիպտոսի նախագահների առաջին հանդիպումը:

Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ Աբդել Ֆաթթահ Սիսին հանդիպել են Ռիադում, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտահերթ գագաթնաժողովի շրջանակում:

Անդրադառնալով Թեհրանի եւ Կահիրէի միջեւ յարաբերութիւնների վերականգնման հարցին, Հանրապետութեան նախագահը յստակեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը որեւէ խոչընդոտ չունի բարեկամ երկրի՝ Եգիպտոսի հետ յարաբերութիւնների ընդլայնման համար:

Իր հերթին, Աբդել Ֆաթթահ Սիսին ասել է, որ Եգիպտոսի յստակ քաղաքական կամքն Իրանի հետ իրական յարաբերութիւններ հաստատելն է՝ յաւելելով, որ դրա համար համապատասխան նախարարներ են նշանակւել՝ երկու երկրների միջեւ խորը յարաբերութիւններ զարգացնելու համար։

Related Articles

Back to top button