Իրան

Քերման նահանգում ահաբեկչական ցանց է ոչնչացել

«ԱԼԻՔ» – Քերման նահանգի արդարադատութեան գերատեսչութեան ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Էբրահիմ Համիդին յայտնել է. «Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպութեան լայնածաւալ օպերատիւ հետախուզական գործողութիւնների շնորհիւ յայտնաբերւել եւ ոչնչացւել է կազմակերպւած հակաանվտանգային մի ցանց»:

ԻՍՆԱ-ի համաձայն՝ Համիդին յաւելել է. «Այս թիմի անդամները արտերկրում հակաիրան տարրերի ու լրատւամիջոցների հետ կապեր ունենալով, անցեալ մէկ տարւայ ընթացքում ձեռնարկել են հակաանվտանգային միջոցներ, ինչպիսիք են՝ տարբեր վայրերի վրայ յարձակումը, հանրային ունեցւածքի ոչնչացումը, պաստառների այրումը, վարչակարգի դէմ բրոշուրների տպագրումն ու տարածումը, կարգախօսեր գրելը, արբանեակային ալիքներին նիւթերի ուղարկումը»։

Քերմանի արդարադատութեան գերատեսչի հաւաստմամբ. «Այս ցանցի պարագլուխները միապետական համակարգի ​​ահաբեկչական օղակների գլխաւորութեամբ, զինւած գործողութիւնների անցնելով, ծրագրել էին սպանել նահանգի անվտանգութեան ուժերից մէկին, սակայն ԻՅՊԿ-ի հետախուզական կազմակերպութեան կողմից լարած թակարդի մէջ ընկնելով ձերբակալւեցին»։

Էբրահիմ Համիդին մատնանշել է, որ այս ցանցի այլ գործողութիւնների թւում էր նաեւ յայտնաբերել ու վնասել հասարակական կարգը պահպանողներին, սակայն անվտանգութեան ուժերի ժամանակին ձեռնարկած գործողութիւնների շնորհիւ նրանք ձախողեցին:

Related Articles

Back to top button