«ԱԼԻՔ» – Մայիսի 30-ին մեկնարկել է 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման գործընթացը, որը տեւելու է 5 օր, մինչ յունիսի 3-ը:
Թեկնածուների գրանցման առաջին երկու օրւայ ընթացքում, Կենտրոնական ընտրական յանձնաժողով դիմած ցանկացողներից գրանցւել է 9 հոգու թեկնածութիւնը, որոնցից աչքի են ընկնում յատկապէս Ալի Լարիջանին, Սայիդ Ջալիլին եւ Աբդօլնասեր Հեմաթին:
Ստորեւ ներկայացւող ինֆոգրաֆիայում, Ձեզ ենք ներկայացնում թեկնածուների գրանցման առաջին երկու օրւայ ընթացքում գրանցւած թեկնածուներին:
– Մոստաֆա Քաւաքեբեան
Բարեփոխական
8-րդ եւ 9-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:
2013, 2017, 2021 թթ. նախագահական ընտրութիւններին գրանցել է իր թեկնածութիւնը, սակայն պահապանների խորհուրդը չի հաստատել այն:
– Մոհամմադ Ռեզա Սաբաղեան
Անկախ
10-րդ, 11-րդ եւ 12-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր:
– Ղոդրաթ Ալի Հեշմաթեան
Չափաւորական
5-րդ գումարման խորհրդարանի պատգամաւոր:
2017 թւականի նախագահական ընտրութիւններում հրաժարւել է ընտրապայքարից:
– Ալի Լարիջանի
Չափաւորական
2008-2020 թթ. խորհրդարնի նախագահ:
2005-2007 թթ. Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար:
2021 թւականի նախագահական ընտրութիւններին գրանցել է իր թեկնածութիւնը, սակայն պահապանների խորհուրդը չի հաստատել այն:
– Մոհամմադ Ահմադի Բի Ղաշ
Անկախ
8-րդ եւ 11-րդ գումարման խորհրդարանի պատգամաւոր:
2012-2013 թթ. Հիւսիսային Խորասանի նահանգապետ:
– Աբդօլնասեր Հեմաթի
Բարեփոխական
2018-2021 թթ. Կենտրոնական Բանկի նախագահ:
Մասնակցել է 2021 թւականի ընտրութիւններին:
– Մոհամմադ Խոշչեհրէ
Պահպանողական
7-րդ գումարման խորհրդարանի պատգամաւոր:
– Սաիդ Ջալիլի
Պահպանողական
Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհրդի անդամ:
2007-2013 թթ. Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար:
Մասնակցել է 2013 եւ 2021 թթ. նախագահական ընտրութիւններին: 2021 թւականին յօգուտ Ռէյիսիի դուրս է եկել ընտրապայքարից:
– Աբբաս Մողթադայի
Պահպանողական
9-րդ, 11-րդ եւ 12-րդ գումարման խորհրդարանների պատգամաւոր: