Իրան

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայութեամբ` ներկայացւել են «Ֆաթթահ-2» հրթիռը, «Մեհրան» ՀՕՊ-ը եւ «Շահեդ-147» ԱԹՍ-ն

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայութեամբ ցուցադրւել են պաշտպանական ոլորտի ԻՅՊԿ-ի նոր նւաճումները:

Այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ նոյեմբերի 19-ին այցելել է «Աշուրա» օդատիեզերական գիտատեխնիկական համալսարանում կազմակերպւած Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) օդատիեզերական ուժերի վերջին նւաճումների ցուցահանդէս:

Աւելի քան մէկ եւ կէս ժամ տեւած այցի ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ծանօթացել է պաշտպանական ոլորտի ԻՅՊԿ-ի նոր ձեռքբերումների հետ:

Այաթ. Խամենէիի ներկայութեամբ, առաջին անգամ ներկայացւել են «Ֆաթթահ-2» հիպերձայնային թեւաւոր հրթիռը, «Մեհրան» հակաօդային պաշտպանութեան շարժական համակարգը, արդիականացւած «9 դէյ» համակարգը եւ «Շահեդ-147» անօդաչու թռչող սարքը:

Նշենք, որ այս ցուցահանդէսում, որն ընդգրկում է հրթիռային, ԱԹՍ եւ ՀՕՊ բաժիններ, ցուցադւել են ԻՅՊԿ-ի երիտասարդ գիտնականների եւ մասնագէտների վերջին նւաճումներն ու ձեռքբերումները՝ «Գաղափարից մինչեւ բացառապէս իրանական արտադրանք» խորագրի ներքոյ:

Related Articles

Back to top button