«ԱԼԻՔ» – Իրանը եւ ԵԱՏՄ-ն պատրաստւում են ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին: Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի յայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Եթէ մենք խօսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ապա դա ըստ էութեան ստանդարտ համաձայնագիր է ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին, որը վերաբերելու է երկու կողմերի համար ապրանքների որոշակի հաւաքածուի»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ փոխնախարարի խօսքով՝ փաստաթուղթը ստորագրւելու է Եւրասիական բարձրագոյն տնտեսական խորհրդի շրջանակում դեկտեմբերի վերջին։ Փոխնախարարը չի նշել, սակայն, թէ ով է ստորագրելու փաստաթուղթը Իրանի կողմից։