ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Քննարկւել են ՀՀ եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալները մեծացնելու հեռանկարները

«ԱԼԻՔ» – Փետրւարի 21-ին «Եւրասիա» երրորդ միջազգային ցուցահանդէսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնւող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարեանը հանդիպել է ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, Առեւտրի զարգացման կազմակերպութեան ղեկավար Դեհղան Դեհնաւիի հետ: Այս մասին յայտնել են Իրանում ՀՀ դեսպանութիւնից:

News.am-ի համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդիւնաբերական աւանների, առեւտրային գօտիների բնագաւառում փոխգործակցութեան հնարաւորութիւններին:

Related Articles

Back to top button