Նասեր Քանանի. «ԱՄՆ-ը, Անգլիան եւ Կանադան պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն որպէս սիոնիստների ոճրագործութեան գործընկերներ»
«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանգելով ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Կանադայի կառավարութիւնների անհիմն ու միջամտող քայլերին, Իրանի որոշ քաղաքացիների դէմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, խստօրէն դատապարտել է դրանք:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ նա նշել է. «Այն երկրները, որոնք գաղութատիրութեան եւ մարդու իրաւունքների համակարգւած խախտումների սեւ անցեալ ունեն, նաեւ իրենց տարածքներում եւ աշխարհի զանազան վայրերում փոքրամասնութիւնների, իմիգրանտների եւ տեղացիների իրաւունքների բացայայտ խախտում են կատարում, նման միտումնաւոր եւ ցուցադրական գործողութիւններով, ձգտում են շեղել աշխարհի հասարակական կարծիքը անմարդկային քայլերից եւ այն հանգամանքից, որ իրենք լիարժէք ձեւով համագործակցում են՝ սիոնիստական մանկասպան ռեժիմի անմարդկային ոճրագործութիւններին»:
Նասեր Քանանին ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան իրաւունքն է փոխադարձ եւ համաչափ քայլեր ձեռնարկել՝ շեշտելով. «Նկատի առնելով Իսրայէլի ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Կանադայի կառավարութիւնների յարատեւ ու պատմական աջակցութիւնները, եւ Գազայում այս ռեժիմի վերջին երկու ամիսների պատերազմական ոճրագործութիւնների նկատմամբ քաղաքական, ռազմական, հետախուզական ու մեդիա բացայայտ աջակցութիւնը, նրանք պէտք է պատասխան տան, որպէս ոճրագործութեան ու յանցագործութեան մեղսակիցներ»:
Յականշական է,որ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարութեան արտաքին ակտիւների վերահսկման գրասենեակը վերջերս մի յայտարարութեամբ նշել է, որ այս երկիրը համայն աշխարհում, ներառեալ Իրանում, Աֆղանստանում եւ Չինաստանում պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց նկատմամբ, այն պատրւակով, որ նրանք մասնակից են եղել մարդու իրաւունքների խախտումների գծով: