Բանակը շուտով կը ներկայացնի իր նոր ԱԹՍ-ն
«ԱԼԻՔ» – Բանակը շուտով կը ներկայացնի իր նոր անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին տեղեկացրել է բանակի հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) ուժերի համակարգող տեղակալ գեներալ-մայոր Մոհամմադ Իւսէֆի Խոշ Ղալբը:
«Բանակի ԱԹՍ-ների վերջին զօրավարժութիւններում աւարտին հասցրեցինք «Ռասուլ» նախագիծը («Մաջիդ» հրթիռով զինւած «Քարար» ԱԹՍ-ն), եւ յայտարարեցինք, որ այս ճանապարհը շարունակւելու է»,- ասել է ՀՕՊ ուժերի համակարգող տեղակալը՝ յաւելելով. «Մեր ԱԹՍ-ների հնարաւորութիւնները տարբեր են: Մենք ունենք մարտավարական ԱԹՍ-ներ, մարտական աջակցութեան եւ մարտական գործողութիւնների ԱԹՍ-ներ, եւ մօտ ապագայում մենք կօգտագործենք ԱԹՍ՝ նոր առաքելութեամբ, որը շուտով կը ներկայացւի»:
Նշելով, որ Իրանի ԱԹՍ-ների հնարաւորութիւնները բարելաււելու են, գեներալ Իւսէֆի Խոշ Ղալբն ասել է. «մենք կը ներկայացնենք նոր ԱԹՍ-ներ թէ՛ մարտավարական, թէ՛ օպերատիւ, թէ՛ ռազմավարական ոլորտներում, ինչպէս նաեւ՝ յատուկ տեսակի առաքելութեամբ»: