Իրան
Նախագահ Ռէյիսի. «Ազգերի զարթօնքը միանշանակ կը փոխի աշխարհի պայմանները»
«ԱԼԻՔ» – Կառավարութեան երէկ երեկոյեան կայացած նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին նշելով, որ ողջ աշխարհը հասկացել է միակողմանիութեանը վերջ տալու անհրաժեշտութիւնը, ասել է. «Ազգերի զարթօնքը միանշանակ հիմք կը հանդիսանայ աշխարհի պայմանները փոխելու համար՝ ազդարարելով միակողմանիութեան վերջը եւ արդար համակարգի հաստատումը՝ բազմակողմանիութեան հիմքի վրայ»:
Նախագահն իր խօսքերի մէկ այլ հատւածում քննադատել է Գազայում հրադադարի մասին բանաձեւի դէմ վետօ կիրառելու ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ սա եւս մէկ ապացոյց է Գազայի ժողովրդի սպանդում Միացեալ Նահանգների անմիջական դերակատարութեան մասին: