Իրան

Էսլամի. «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների Իրան մտնելու մասին պնդումը՝ տրամադրութիւններ ձեւաւորելու համար է»

«ԱԼԻՔ» – Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարն ասել է. «Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան տեսուչների Իրան մուտք գործելու մասին բոլոր յայտարարութիւնները, աղմուկ բարձրացնելու եւ տրամադրութիւններ ձեւաւորելու համար են, եւ ընդհանրապէս ոչ մի տեսուչ Իրան չի եկել։

Parstoday-ի համաձայն՝ Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանը օրէնքով իրաւասու է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքի հարցերը՝ արտօնելու կամ մերժելու դրանց մուտքը։

2023 թւականին Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան Կառավարիչների խորհրդի վերջին եռամսեակային նիստի աւարտից մէկ շաբաթ անց եւ Իրանի Խաղաղ միջուկային ծրագրի դէմ արեւմտեան երկրների կողմից բոլոր կեղծ պնդումների, սպառնալիքների, մթնոլորտ ձեւաւորելու եւ քաղաքական ճամբարներ ստեղծելու բոլոր փորձերով հանդերձ իրանաֆոբիայի նախագծի ձախողումից յետոյ ՄԱԳԱՏէ-ի գլխաւոր տնօրէնը, կրկնելով Երաշխիքների համաձայնագրի հետ կապւած պնդումները, կոչ է անում վերսկսել միջուկային բանակցութիւնները՝ Իրանի միջուկային առաջընթացը կանխելու նպատակով։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ձեռնամուխ է եղել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը՝ յենւելով տեղական փորձագէտների կարողութիւնների վրայ, եւ բարեխղճօրէն ապացուցել, որ որեւէ այլ նպատակ չունի, քան այս տեսակ էներգիայի խաղաղ եւ արդիւնաբերական օգտագործումը։

Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին յաջողւել է արտադրել լայն սպառում ունեցող ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական ​​եւ հետազօտական ​​կենտրոններին: Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ոլորտում կարեւոր բացայայտումներ են արել, որոնք կը մտնեն կլինիկական փորձարկման փուլ։ Իրանն այս ոլորտում աշխարհի առաջատար 5 երկրների շարքում է։

Related Articles

Back to top button