Իրան

Պաշտպանութեան նախարարը արձագանգել է Կարմիր ծովում միջազգային ռազմածովային ուժեր ստեղծելու ԱՄՆ-ի ջանքերին

«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Մոհամմադռեզա Աշթիանին, մատնանշելով, որ Կարմիր ծովը Իրանի վերահսկողութեան տարածքն է, ասել է. «Իհարկէ, ոչ ոք չի կարող մանեւրել այն տարածքում, որտեղ մենք գերիշխում ենք»։

ԻՍՆԱ-ի համաձայն՝ գեներալ Աշթիանին արձագանգելով Կարմիր ծովում 40 երկրների մասնակցութեամբ միջազգային ռազմածովային ուժեր ստեղծելու ԱՄՆ-ի ջանքերին, յայտարարել է. «Տարածաշրջանը այլեւս տարողութիւն չունի, որ ինչ-որ մէկը սրանից աւելի երթեւեկի եւ ուժերի կուտակում տեղի ունենայ: Նրանք հաստատ նման բան չեն կատարելու, իսկ եթէ մտադիր լինեն նման անմտութիւն անել, ապա ահռելի խնդիրների դիմաց կը կանգնեն»։ Պաշտպանութեան նախարարն ասել է. «Բոլոր երկրները ներկայ են այս տարածաշրջանում, բայց այս տարածաշրջանը մեր վերահսկողութեան տարածքն է, եւ մեր գերակայութեան տակ գտնւող տարածաշրջանում, հաստատ ոչ ոք չի կարող մանեւրել»։

Յիշեցնենք, որ Պենտագոնի մի պաշտօնեայ վերջերս բացայայտեց, որ ԱՄՆ-ը փորձում է 40 երկրների մասնակցութեամբ միջազգային ուժ ստեղծել՝ Կարմիր ծովում նաւագնացութիւնը պաշտպանելու համար։

Related Articles

Back to top button