Իրան
Ամիր Աբդօլլահեան. «Վատիկանը կարող է արդիւնաւէտ դեր խաղալ Գազայի հակամարտութեան կարգաւորման գործում»
«ԱԼԻՔ» – Վատիկանը կարող է արդիւնաւէտ դեր խաղալ Գազայի հատւածում պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնը լուծելու գործում: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրօ Պարոլինի հետ հանդիպմանը՝ Ժնեւի փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում։
«Իրանը շահագրգռւած չէ տարածաշրջանում պատերազմի մասշտաբների ընդլայնմամբ, այն, ինչ կատարւում է Գազայի հատւածում, ցեղասպանութիւն է, եւ աշխարհը դա տանելի չի համարում։ Վատիկանը կարող է արդիւնաւէտ դեր խաղալ Պաղեստինում ցեղասպանութեանը վերջ դնելու գործում»,- ասել է Ամիր Աբդօլլահեանը: