«ԱԼԻՔ» – Իրանը Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) երկրների հետ ստորագրել է լիամասշտաբ ազատ առեւտրի համաձայնագիր, որը պէտք է փոխարինի 2019 թւականից գործող ժամանակաւոր համաձայնագրին:
Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եւրասիական տնտեսական Բարձրագոյն խորհրդի նիստի շրջանակներում։
Փաստաթուղթը ստորագրել են Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Աբբաս Ալիաբադին եւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մեասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Ովերչուկը։ Համաձայնագիրը ստորագրել են նաեւ Բելոռուսիայի, Հայաստանի, Ղազախստանի եւ Կիրգիզստանի ներկայացուցիչները։
Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին ժամանակաւոր համաձայնագիրը կնքւել է 2018 թւականի մայիսի 17-ին եւ ուժի մէջ է 2019 թւականի հոկտեմբերի 27-ից։